Ժամանց

Ճապոնիայում անցկացվել է լիցքաթափման մրցաշար

Մրցաշարին մասնակցել է 528 քաղաքացի:

Ճապոնիայում կայացել է հանգստի ավանդական առաջնությունը, որը հաղթանակի հավակնորդներին միայն մեկ խնդիր է դնում՝ հնարավորինս ծույլ ու խաղաղ անցկացնել 90 րոպե: Կարևոր պայմանն այն է, որ քնելու, ծիծաղելու կամ վեր կենալու որևէ փորձ չլինի:

Առաջնության յուրաքանչյուր մասնակից պետք է հագնի այնպիսի հագուստ, որը կարտացոլի իր մասնագիտության առանձնահատկությունները։ Մրցույթի ընթացքում ժյուրին հետևում է սրտի ռիթմի տատանումների փոփոխություններին:

Համընդհանուր անդորրը խախտողներին դեղին և կարմիր քարտեր են բաժանվել. առավել ակտիվ մասնակիցներին հեռացրել են մրցաշարից: Հնարավոր էր մրցել անհատական և «թիմային հաշվարկի» շրջանակներում: Հաղթողներին ընտրվել են ամենացածր և կայուն զարկերակի հիման վրա։