Ժամանց

Ջոկովիչը ոճային լուսանկարներ է հրապարակել

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը սոցիալական ցանցերի իր էջում երկու լուսանկար է հրապարակել:

«Ոճային հեռանում եմ Չինաստանից», - մակագրել է լուսանկարները Ջոկովիչը:

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Նովակ Ջոկովիչը մասնակցել է Շանհայում (Չինաստան) կայացած ԱԹՖ-1000 կարգի մրցաշարի եզրափակչին: Տիտղոսի համար պայքարում 37-ամյա սերբը պարտվել է համաշխարհային վարկանիշի առաջատար իտալացի Յանիկ Սիններին 6:7 (4:7), 3:6 հաշվով։ 2024 թվականին Ջոկովիչը ոչ մի տիտղոս չի նվաճել ԱԹՖ մրցաշարերում, սակայն սերբը հաղթել Է Փարիզի Օլիմպիական խաղերում: