Մոդել Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի դուստրը The Interview ամսագրին տված հարցազրույցում ամաչեցրել է մորը։
11-ամյա Նորթ Ուեսթը դարձել է The Interview-ի նոր համարի դեմքը։ Նա ոչ միայն լուսանկարվել է հանդեսի շապիկի համար, այլեւ հարցազրույց է տվել մորը՝ Քիմ Քարդաշյանին։
Զրույցի ընթացքում մոդելը հարցրել է դստերը, թե ինչպես են իրեն դուր գալիս իր պատրաստած ուտեստները։
«Դու վաղուց չես պատրաստել մեզ համար։ Վերջին անգամ դու պատրաստել ես երկու Հելոուին առաջ»,- պատասխանել է Նորթը:
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը պատմել է, որ այդ ժամանակ մայրը պատրաստել էր պանիրով մակարոն։ Քիմ Քարդաշյանն էլ հիշեցրել է, որ իրենք նաև տապակած հավ ու եգիպտացորենի հաց են ունեցել։