Երգչուհի Սելին Դիոնի երկրպագուներին զայրացրել է այն լուրը, որ երգչուհին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ոչ կենդանի կատարմամբ է ներկայացել։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Հոկտեմբերի 11-ին ֆրանսիական Libération թերթը, վկայակոչելով երաժշտական ոլորտի փորձագետներին, մեղադրել է Դիոնին նախապես ձայնագրված երգի ներքո կատարման մեջ։
Ֆրանսիական հրատարակությունը հայտարարել է, որ արտիստը «առանց կասկածի ստվերի» ոչ կենդանի կատարմամբ է ներկայացել։
«Ի՞նչ կարիք կա նսեմացնելու ու նսեմացնելու։ Մեզ չի հետաքրքրում։ Դուք մեզնից չեք խլի այն էմոցիաները, որոնք մենք ապրեցինք այդ պահին»,«Ո՞ւմ է հետաքրքրում. նա հիանալի էր ամեն դեպքում», «մենք թքած ունենք ձեր փաստարկների վրա. Շնորհավորում եմ Սելին Դիոնին կատարման համար»,- գրել են X սոցիալական ցանցում օգտատերերը։
Հուլիսի 26-ին Փարիզում տեղի ունեցավ 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Երգչուհի Սելին Դիոնի համար համերգը հաղթական վերադարձ էր՝ ծանր հիվանդության ախտորոշումից հետո։
2022 թվականի դեկտեմբերին Սելին Դիոնի մոտ ախտորոշվել է նյարդաբանական խանգարում, որը կոչվում է կոշտ մկանային համախտանիշ: Սա հազվագյուտ աուտոիմուն շարժման խանգարում է, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, որն առաջացնում է անկառավարելի, ցավոտ մկանային սպազմ: