Ժամանց

Ալլա Պուգաչովան իր ունեցվածքը մաս-մաս հանում է Ռուսաստանից

SHOT թելեգրամյան ալիքը հայտնում է, որ Ալլա Պուգաչովան փորձել է արտերկիր տեղափոխել հնաոճ իրեր, այդ թվում՝ Ռեմբրանդտի և Դա Վինչիի ժամանակաշրջանի գեղանկարներ։

Նշվում է, որ անցած տարվա այցերից մեկի ժամանակ 75-ամյա երգչուհու ներկայացուցիչները կազմել են հնաոճ իրերի գույքագրում, այդ թվում՝ 19-րդ դարի ֆրանսիական ջահ, 19-րդ դարի մրգաման, 16-19-րդ դարերի քանդակներ և նկարներ:

Հնաոճ իրերը գնահատվել են շուրջ 20 մլն դոլար։

Օրինակ, Լեոնարդո դա Վինչիի ժամանակակից Դոմենիկո Պուլիգոյի «Մադոննան երեխայի հետ» կտավի աճուրդի գինը սկսվում է 1 մլն դոլարից։ Ալլա Պուգաչովայի հավաքածուում կա նաև Ռեմբրանդտի ժամանակակից Յան Վան Գոյենի «Քաղաքային տեսարան գետի մոտ» կտավը։

Ավելի վաղ ՌԴ Պետդուման ՆԳՆ-ին հորդորել էր ստուգել Պուգաչովայի և Գալկինի ամրոցը՝ «Օտարերկրյա գործակալների գույքի բռնագրավման մասին» նոր օրենքի համաձայն։