Ժամանց

Նիդերլանդներում թանգարանի աշխատակիցը պատահաբար աղբն է նետել արվեստի գործը

Նիդերլանդների Լիսե քաղաքի Լամ թանգարանի աշխատակիցը պատահաբար աղբն է նետել գարեջրի տարաները, որոնք հանդիսացել են արվեստի գործ. գրում է Guardian-ը:

Ֆրանսիացի նկարիչ Ալեքսանդր Լավեի աշխատանքը, որը կոչվում է «Բոլոր լավ ժամանակները, որոնք մենք միասին ենք անցկացրել», առաջին հայացքից կարծես երկու դեն նետված գարեջրի շիշ լինի, սակայն ուշադիր լինելու դեպքում կարելի է տեսնել, որ դրանք իրականում խնամքով նկարված են։

«Մենք փորձում ենք անընդհատ զարմացնել մեր այցելուներին»,-ասել է թանգարանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ այժմ արվեստի գործը կրկին ցուցադրվում է։