ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը խոստովանել է, որ դիտում է «Ֆորմուլա-1»-ը և ունի սիրելի ավտոարշավորդ:
«Մեզ դուր է գալիս «Ֆորմուլա-1»-ը։ Մեր ամբողջ ընտանիքը նայում է: Ճիշտ է, վերջին շրջանում հնարավորություն չեմ ունեցել հաճախակի հետևել մրցումներին, քանի որ նախընտրական քարոզարշավ եմ անցկացնում: Ո՞վ է իմ սիրած մրցարշավորդը: Լյուիս Հեմիլթոն. նա հեռանում է «Մերսեդեսից», - ասել է Հարիսը The Howard Stern Show-ի եթերում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հեմիլթոնը չի մասնակցի հետսեզոնային թեստերին Աբու Դաբիում (ԱՄԷ) «Ֆերարիի» բոլիդի ղեկին: