Ժամանց

Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը. հայտնում է Forbes ամսագիրը։

Սվիֆթի կարողությունը կազմում է մոտ 1,6 մլրդ դոլար, ինչը 500 մլն դոլարով ավելի է, քան 2023թ.։ Ամսագիրը նշում է, որ նման արդյունքի երգչուհին կարողացել է հասնել The Era Tour (2023-2024) շրջագայության հաջողության շնորհիվ։ Forbes-ի տվյալներով՝ Սվիֆթից հետո 2-րդ տեղում է Ռիհաննան՝ մոտ 1,4 մլրդ դոլար կարողությամբ, ապա Մադոննան՝ 850 մլն դոլար կարողությամբ։