Ժամանց

Ջեները այս տարի ևս վաղ է պատրաստվում Հելոուինին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Քայլի Ջեներն այս տարի ևս ավելի վաղ է պատրաստվում առաջիկա Հելոուինին։ Նա ամեն անգամ իր տունը վերածում է իսկական սարսափ ֆիլմերի նկարահանման վայրի։ Ջենները ցույց է տվել, թե ինչպիսին է տարվա «ամենասարսափելի» տոնին պատրաստվելու գործընթացը։

Մոդելի բակում առաջիկա Հելոուինի գլխավոր զարդերը դարձել են հսկայական կմախքը և դդումները։ Քայլին նշել է, որ բանջարեղենի առատության, ինչպես նաև խայտաբղետ ծաղիկների շնորհիվ իր բակը միաժամանակ ոչ թե վախեցնող, այլ սրամիտ ու հետաքրքիր տեսք ունի։

«Ես այստեղ եմ արդեն Հելոուինի ոգով», - հրապարակված լուսանկարը մեկնաբանել է Ջենները։