Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում «Սեպտեմվրին» ոչ-ոքի է խաղացել ԲԿՄԱ 1948-ի հետ (1:1): Հանդիպման ժամանակ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել. տաքսու վարորդը պատահաբար ներխուժել է մարզադաշտ։
Երկրորդ խաղակեսի վերջում մեքենան հայտնվել է մարզադաշտի ներսում։ Աշխատակիցներից մեկը մոտեցել է տաքսու վարորդին և անկյունային դրոշակի մոտ բացատրել նրան, թե ինչպես վերադառնալ։
Նշենք, որ սոցցանցերում այս իրավիճակը համեմատում են ֆրանսիական «Տաքսի 4» ֆիլմի հետ, որտեղ Դանիելլը Ջիբրիլ Սիսեին տանում է Մարսելի իր դեբյուտային հանդիպմանը: Իրադարձությունների այս անսպասելի շրջադարձը ժպիտ է առաջացրել հանդիսականների մոտ և զվարճալի պահ դարձել հանդիպման ընթացքում։