ԱՄՆ նախագահի թեկնածու Կամալա Հարիսը մասնակցել է All the Smoke փոդքասթին, որի հեղինակներն են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախկին խաղացողներ Մեթ Բարնսը և Սթիվեն Ջեքսոնը:
Հատկանշական է, որ բասկետբոլիստները խաղացել են «Գոլդեն սթեյթ Ուորիորս»-ը, որը ներկայացնում է Սան Ֆրանցիսկոն, իսկ Հարիսը զբաղեցրել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազի պաշտոնը:
Կամիլայի հետ զրույցի ընթացքում զրուցակիցները անդրադարձել են ռասայական ինքնությանը, ոստիկանության դաժանությանը վերաբերող հարցերին: Հարցազրույցը տևել է գրեթե մեկ ժամ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին: