Վիկտորիա և Դեվիդ Բեքհեմներին անվանում են հայտնիների շրջանում ամենաօրինական զույգերից մեկը։ Ամուսինները միասին երջանիկ են ավելի քան 25 տարի։ Նախկին ֆուտբոլիստը պատմել է, որ բառացիորեն առաջին հայացքից է սիրահարվել կնոջը։ Բեքհեմների ընտանիքի կյանքում շատ ծանր պահեր են եղել, սակայն նրանց հաջողվել է հաղթահարել դրանք։
Վիկտորիան կիսվել է մի գաղտնիքով, որն օգնում է իրեն և Դեյվիդին՝ պահպանել կրակը հարաբերություններում: Դիզայների խոսքով՝ ամուսինների համար կարևոր է, որքան հնարավոր է, հաճախ լինել միայնակ։
Հատուկ այդ նպատակների համար սիրահարները միանգամից մի քանի սենյակ են հատկացրել Հարթֆորդշիրում գտնվող իրենց կալվածքում։ Սենյակների մուտք ունեն միայն Դեյվիդն ու Վիկտորիան։
Վիկտորիան խոստովանել է, որ նույնիսկ տանը փորձում է անթերի տեսք ունենալ, ուստի նրա զգեստապահարանում կան շատ գեղեցիկ և բացառիկ սպիտակեղենի հավաքածուներ, գիշերազգեստներ և գիշերային շապիկներ:
«Ես ամեն երեկո քնում եմ Դեվիդ Բեքհեմի հետ։ Սխալ կլիներ՝ ոչ մի կերպ չդրսևորվել» - կատակել է Վիկտորիան։