Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Սան Դիեգոյի մոտ գտնվող Ռիչարդ Ջ բանտ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Բանտարկյալների թվում, որոնց հանդիպել է Քարդաշյանը, եղել են նաև ցմահ դատապարտված եղբայրներ Էրիկ և Ժոզեֆ Մենենդեսները, որոնց հանցագործության հետևանքով մահացել են նրանց ծնողները՝ Խոսե և Քիթի Մենենդեսները։ Քարդաշյանին ուղեկցում էին նրա քույրը՝ Քլոեն, մայրը՝ Քրիս Ջեները, կինոպրոդյուսեր Սքոթ Բուդնիկը և դերասան Կուպեր Կոխը, ով Netflix-ի վավերագրական ֆիլմաշարում մարմնավորել էր Էրիկ Մենենդեսին։
TMZ-ն ընդգծում է, որ Մենենդեսները նախկինում քննադատել են սթրիմինգային շոուն։ Նրանք մեղադրում էին ստեղծողներին իրենց վատ տեսք տալու մեջ՝ բաց թողնելով իրենց հոր կողմից իրենց նկատմամբ ոտնձգությունների մասին մանրամասները:
Բանտարկյալների հետ Քարդաշյանի զրույցի հիմնական կետերն ուղղված էին բանտային բարեփոխումների, բանտերի բակերի բարեկարգման ռազմավարության քննարկմանը, որը կօգնի բանտարկյալներին վերականգնվել։ Նախագիծը կղեկավարի Ջոզեֆ Մենենդեսը։
2023 թվականի ապրիլին Քիմ և Քլոե Քարդաշյաններն արդեն այցելել են Կալիֆորնիայի բանտ՝ աշխատելու դատական բարեփոխումների վրա։ Նրանք խոսեցիլ են բանտարկյալների հետ՝ ավելին իմանալու կալանքի տակ գտնվելու իրենց փորձի մասին: