Ժամանց

75-ամյա Մերիլ Սթրիփը զարմացրել է իր երկրպագուներին

Մերիլ Սթրիփը ներկա է գտնվել «Էմմի» մրցանակաբաշխությանը։ Դերասանուհին հանրությանը զարմացրել է երեկոյի համար հագուստի ընտրությամբ։ Միջոցառման գորգին 75-ամյա դերասանուհին ներկայացել է բաց վարդագույն գույնի զգեստով:

Մերիլը հագել է նաև արծաթագույն բարձրակրունկ կոշիկներ և իր հետ վերցրել փոքրիկ պայուսակ: Համացանցում օգտատերերը և դերասանուհու երկրպագուները բանավիճել են, թե որքանով է Սթրիփի հանդերձանքը տեղին «Էմմիի» համար։ Դերասանուհու երկրպագուները նշել են, որ նա անթերի տեսք ունի։