Ժամանց

Ամուսնալուծված Ջենիֆեր Լոպեսին և Բեն Աֆլեքին միասին են նկատել

55-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և 52-ամյա դերասան Բեն Աֆլեքին միասին նկատել են Կալիֆոռնիայի Բևեռլի Հիլզ քաղաքի համանուն հյուրանոցում՝ երեխաների հետ նախաճաշելիս։

Զույգը մի քանի ժամ միասին է եղել։

Աֆլեքն ու Լոպեսը հանդիպել սկսել են դեռևս 2000-ականների սկզբին։ Լուրերն այն մասին, որ զույգը կրկին միասին է, սկսեցին տարածվել 2021թ.։ 2022թ. հուլիսի 16-ին Լոպեսն ու Աֆլեքն ամուսնացան Լաս Վեգասում։ Զույգն ամուսնալուծվել է այս տարվա ապրիլին։