Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեղինակավոր «Էմմի» մրցանակաբաշխության 76-րդ արարողությունը։
«Սյոգուն» պատմական հեռուստասերիալը, որի գործողությունները տեղի են ունենում կայսերական Ճապոնիայում, ճանաչվել է լավագույն դրամա։
«Հնարքներ» հեռուստասերիալը ճանաչվել է լավագույն կատակերգություն։
«Սյոգուն»-ն այս տարի առաջադրվել էր «Էմմի»-ի 25 անվանակարգերում։ Արդյունքում այն ստացել է 18 մրցանակ։ «Հնարքներ»-ն այս տարի առաջադրվել էր 16 անվանակարգում, սակայն միայն երեքում է արժանացել մրցանակների։
Լավագույն դրամատիկ սերիալ՝ «Սյոգուն»
Լավագույն դրամատիկ դերասանուհի՝ Աննա Սավայի («Սյոգուն»)
Լավագույն դրամատիկ դերասան՝ Հիրոյուկի Սանադա («Սյոգուն»)
Կատակերգական ժանրի լավագույն դերասանուհի՝ Ջին Սմարթ («Հնարքներ»)
Կատակերգական ժանրի լավագույն դերասան՝ Ջերեմի Ալեն Ուայթր («Արջ»)
Լավագույն մինի-սերիալ՝ «Եղնիկը»
Մինի սերիալի լավագույն դերասանուհի և դերասան՝ Ջոդի Ֆոսթեր և Ռիչարդ Գեդ («Իսկական դետեկտիվ. Գիշերվա երկիր» և «Եղնիկ»)
Դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսոր՝ Ֆրեդ Տուա («Սյոգուն»)
Կատակերգական սերիալի լավագույն ռեժիսոր՝ Քրիստոֆեր Սթորեր («Արջ»)