Ընթացիկ տարին մարդկության պատմության մեջ կլինի ամենատաքերից մեկը․ գրում է BBC-ն։
Իսկ վերջի տասնամյակը, որ բավական շոգ էր, կհաստատի մոլորակի մասշտաբային տաքացման միտումը նույնիսկ «Լա Նինյա» երևույթի պայմաններում, որը ժամանակավորապես սառեցնում է օվկիանոսի մակերևույթը: Տեղի ունեցողը հատկապես անհանգստացնում է գիտնականներին: Անցած օրացուցային ամառը գերազանցել է բոլոր ժամանակների ռեկորդը։
«Վերջին երեք ամիսների ջերմաստիճանի ռեկորդների շարքը մեծացնում է հավանականությունը, որ 2024 թվականը կդառնա գրանցված ամենաշոգ տարին», — ասում է Կոպեռնիկոսի կենտրոնի գիտնականներից Սամանտա Բերգեսը: Եթե դա տեղի ունենա, ապա կգերազանցվի 2023 թվականի ռեկորդը, որում մոլորակի վրա միջին ջերմաստիճանը ռեկորդային մակարդակի է հասել դիտարկումների ողջ պատմության ընթացքում՝ 1850 թվականից ի վեր, կամ նույնիսկ վերջին 100 հազար տարվա ընթացքում։