Ժամանց

«Հարի Փոթերի» նոր սերիալում գլխավոր դերերի համար երեխաներ են փնտրվում

«Հարի Փոթերի» նոր սերիալում գլխավոր դերերի համար երեխաներ են փնտրվում

HBO հեռուստաալիքը հայտարարել է, որ «Հարի Փոթերի» նոր սերիալում գլխավոր դերերի համար երեխաներ է փնտրում Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։

Նախատեսվում է Հարիի, Ռոնի և Հերմիոնայի դերերի համար մինչև 2025թ. ապրիլ գտնել 9-11 տարեկան երեխաների։

Թեկնածուները պետք է երկու տեսանյութ ներկայացնեն։ Առաջինը՝ 30 վայրկյան տևողությամբ, պետք է պարունակի սերիալի հետ կապ չունեցող կարճ պատմություն կամ բանաստեղծություն։ Երկրորդ տեսանյութը՝ մեկ րոպեից ոչ ավել, պետք է նվիրված լինի ինքնանկարագրությանը, ներառյալ՝ ծննդյան ամսաթիվ, հասակ, բնակության վայր և այլ մանրամասներ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական