Ժամանց

Ռեփեր Մորգենշթերնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Ռուս ռեփեր Մորգենշթերնի դեմ քրեական գործ է հարուցվել օտարերկրյա գործակալի պարտականությունները չկատարելու համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից։

«Ալիշեր Մորգենշտերնի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 330.1 հոդվածի երկրորդ մասով (օտարերկրյա գործակալների վերաբերյալ ՌԴ օրենսդրությամբ նախատեսված պարտականություններից խուսափելը)»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա հավելել է, որ ռեփերը երկար ժամանակ նյութեր է հրապարակում Telegram ալիքում և YouTube-ում՝ առանց հատուկ նշանի։ Այս հոդվածով նվազագույն պատիժը տուգանքն է մինչև 300 հազար ռուբլի, իսկ առավելագույնը՝ մինչև երկու տարի ազատազրկում։ 

Մորգենշթերնը մուտք է գործել օտարերկրյա գործակալների ռեգիստր 2022 թվականի մայիսին։ Ավելի վաղ Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ տարվա ընթացքում նա երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել օտարերկրյա գործակալի գործունեության ընթացակարգը խախտելու համար։