Դերասաններ Ջորջ Քլունին և Բրեդ Փիթը համոզում են ռեժիսոր Էդվարդ Բերգերին նկարահանել «Օուշենի ընկերները» ֆիլմի հաջորդ մասը։ Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ընդգծվում է, որ ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը, ով նկարահանել է նախորդ մասերը, չի աշխատի նոր ֆիլմի վրա։ Միևնույն ժամանակ, Բերգերի մասնակցությունը նախագծում, ընդգծում է Deadline-y, նույնպես հարցականի տակ է, ռեժիսորը դեռևս պաշտոնական առաջարկ չունի։ Իր հարցազրույցներից մեկում Ջորջ Քլունին ասել է, որ նոր ֆիլմն ունի «ուժեղ սցենար»:
Ֆիլմի մնացած մանրամասներն անհայտ են։