Երգչուհին խոստովանել է, որ աշխատանքն իրեն թույլ չի տալիս լիարժեք վայելել կյանքը։ Մյունխենում կայացած համերգի ժամանակ Ադելը հայտարարել է, որ համերգային շրջագայության ավարտից հետո մեծ դադար է վերցնելու, որը կօգնի վերականգնել հոգեբանական և ֆիզիկական հավասարակշռությունը․
«Ես վերջին յոթ տարին փորձել եմ կառուցել իմ նոր կյանքը: Հիմա ուզում եմ վայելել արդյունքը», - ընդգծել է աստղը։
36-ամյա երգչուհին շրջագայության շրջանակներում ևս 10 համերգ կունենա։ Ելույթները տեղի կունենան նոյեմբերին՝ Լաս Վեգասում: Ադելը նշել է, որ դրանից հետո երկրպագուները նրան «երկար ժամանակ» չեն տեսնի։ Երգչուհու խոսքով՝ ինքն արդեն երեք տարի անընդմեջ բեմ է դուրս գալիս առանց ընդհատումների, ինչն իրեն շատ դժվար է տրվում։