Ժամանց

Մեթյու Փերիի մահվան հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող բժիշկը մասամբ ընդունում է մեղքը

Բժիշկներից մեկը, որը մեղադրվում է ամերիկացի դերասան Մեթյու Փերիի մահվան մեջ, մեղավոր է ճանաչվել կետամինի ապօրինի մատակարարման մեջ և նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում, հաղորդում է ABC-ն՝ վկայակոչելով դատախազի հայտարարությունը։

«Բժիշկ Մարկ Չավեսը համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել կետամինի տարածման համար դավադրության մեջ և կնքել է համաձայնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ամբաստանյալի փաստաբանի՝ նա «անհավանական զղջում» է ապրում դերասանի մահվան մեջ խաղացած դերի համար։

Չավեսը նաև համաձայնել է անհապաղ հանձնել իր բժշկական լիցենզիան։ Դատախազները պնդում են, որ Չավեսին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Արդարադատության նախարարությունը պնդում է, որ Չավեսը եղել է ընդհատակյա հանցավոր ցանցի մաս, որն անօրինական կերպով Փերիին կետամին է մատակարարել, հաղորդում է հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Փերիի մահվան պատճառ դարձած կետամինի չափից մեծ դոզայի գործով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ երկու բժիշկ և դերասանի անձնական օգնականը։