Ժամանց

Վաղը մոլորակների «շքերթ» է սպասվում

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ վաղը՝ օգոստոսի 28-ին տեղի կունենա «Մոլորակների շքերթ», երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ «2024 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի և Սատուրնի «շքերթը»»։

Աստղադիտարանից հայտնում են, որ Մարսը, Յուպիտերը և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն Մերկուրին շատ մոտ կլինի հորիզոնին մոտ և դժվար կլինի այն նկատել: Նեպտունն ու Ուրանը տեսնելու համար կպահանջվեն դիտողական սարքեր։

Նաև նշվում է, որ «Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։Վեց մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի են ունենում 20 տարին մեկ անգամ։ «Շքերթը» տեսնելի կլինի օգոստոսի 28-ի նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում ևս։