Ժամանց

Քարդաշյանը հանդիպել է Պերեսի, Վինիսիուսի և Կամավինգայի հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը «Սանտիագո Բեռնաբեուի» մարզադաշտում ներկա է գտնվել Լա Լիգայի 2-րդ տուրի խաղին, որում Մադրիդի «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել է «Վալյադոլիդին»: Խաղից հետո Քարդաշյանը հանդիպել է մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների և նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որի հետ համատեղ լուսանկար է հրապարակել:

Խաղից առաջ «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խաղադաշտ է դուրս եկել Քարդաշյանի ավագ որդու՝ 8-ամյա Սեյնթ Ուեսթի և ռեփեր Քանյե Ուեսթի ուղեկցությամբ:

Ավելի վաղ Քարդաշյանը և տղան հանդիպել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի և մադրիդյան ակումբի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ և համատեղ լուսանկար են հրապարակել։ Վինիսիուսը շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին այցելության համար։ Այս մասին ֆուտբոլիստը հրապարակում է արել սոցցանցերի իր էջում։