«Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» և ԱՄՆ-ի հավաքականի աստղային խաղարկող Ստեֆեն Քարին հայտ է ներկայացրել ԵՄ և ԱՄՆ՝ որպես ապրանքային նշան գրանցելու NUIT NUIT (ֆրանսերեն «բարի գիշեր») արտահայտությունը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է լրագրող Ջոշ Գերբենը։ Արտահայտությունը հայտնի է դարձել Փարիզի 2024թ․ օլիմպիական խաղերի ժամանակ:
Ստեֆենի կողմից դիմումները ներկայացվել են այն բանից հետո, երբ Fanatics-ը թողարկել է շապիկ՝ Քարիի պատկերով և NUIT NUIT մակագրությամբ:
Ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Քարրին հանդես է գալիս «Գոլդեն Սթեյթում»։ Կալիֆորնիական ակումբի հետ Ստեֆենը չորս անգամ դարձել է NBA-ի չեմպիոն։ Երկու անգամ կետապահը արժանացել է լիգայի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակին: ԱՄՆ-ի հավաքականի հետ Քարրին դարձել է Փարիզի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: