Հակառակ Ալեն Դելոնի ցանկությանը՝ նրա մահից հետո նրա Լուպո անունով շանը չեն քնեցնի։
Հայտնի դերասանը դեռ տարիներ առաջ՝ 2018 թվականին Paris Match ամսագրին տված հարցազրույցում ցանկություն էր հայտնել, որ մահից հետո շանը քնեցնեն ու թաղեն իր կողքին, որպեսզի «նա մենակ չմնա»։
Դելոնի ընտանիքի անդամները, սակայն, անսալով նաև կենդանասերների բողոքներին, հրաժարվել են նրա այդ ցանկությունն ի կատար ածելուց։