Ժամանց

Ինդիանա Ջոնսի գլխարկը վաճառվել է ռեկորդային գնով

Ինդիանա Ջոնսի գլխարկը, որը գլխավոր դերակատար Հարիսոն Ֆորդը կրել է 1984 թվականին «Ինդիանա Ջոնսը և կործանման տաճարը» ֆիլմում, վաճառվել է 630 հազար դոլարով, հայտնում է People ամսագիրը:

Հրատարակությունը նշում է, որ աճուրդը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Լոս Անջելեսում։

«Այս գլխարկը հատուկ ստեղծվել է Ինդիանա Ջոնսի ֆիլմաշարի երկրորդ մասի համար», – ասվում է Propstore աճուրդի տան կայքում տեղադրված նկարագրության մեջ:

Այս գլխարկը կրել է նաև կասկադյոր Դին Ֆերանդին, ում անձնական հավաքածուից է այն ձեռք բերվել։