Լեհաստանը պատրաստվում է ամառային օլիմպիական խաղերն իր մոտ անցկացնել 2040 կամ 2044 թվականներին․ ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Գործիչը հայտնել է, որ հայտերի վրա մի քանի ամիս է աշխատանքներ են տարվում․
«Հաշվի առնելով միջազգային օլիմպիական կոմիտեի նախնական որոշումներն ու հայտարարությունները՝ կարող ենք խոսել 2040 կամ 2044 թվականի մասին։
Կյանքը ցույց կտա՝ արդյոք դա իրատեսական նպատակ է: Մենք դրան լուրջ կվերաբերենք։ Երբ Լեհաստանը համառում է, կարողանում է մեծ հաջողությունների հասնել», - Տուսկի խոսքը մեջբերում է Interia-ն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերն անցկացվել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: 2028թ․ ամառային օլիմպիադան կանցկացվի Լոս Անջելեսում (ԱՄՆ), իսկ 2032-ին՝ Բրիսբենիում (Ավստրալիա):