Ժամանց

Վրաստանը մոտ 2 մլրդ դոլար է աշխատել տուրիզմից

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն առաջին կիսամյակում հասել են ռեկորդային 1,9 մլրդ դոլարի։ Այդ մասին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։ 

Նրա տվյալներով՝ հունվարից հունիս զբոսաշրջությունից ստացված եկամուտը գերազանցել է նախահամաճարակային 2019 թվականի նույն ցուցանիշի մակարդակը 30,4%-ով (570 միլիոն դոլար), իսկ անցյալ տարի՝ 5,2%-ով (94 միլիոն դոլար): Նշվում է նաև, որ ռեկորդային է դարձել ԵՄ երկրներից և Միացյալ Թագավորությունից զբոսաշրջիկների եկամուտը, այն կազմել է 246 միլիոն դոլար, ինչը 14%-ով բարձր է 2023 թվականի տվյալներից։