Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջագուրվելու ժամանակ կրքոտ համբույր է ստացել սպորտի նախարարից, որը իրարանցում է առաջացրել համացանցում:
46-ամյա Մակրոնն ամուր գրկախառնված է եղել Ամելի Ուդեա-Կաստերայի հետ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:
Ուդեա-Կաստերան, որը նույնպես 46 տարեկան է, գրկել Է Մակրոնին և համբուրել նրա այտը, որը չի վրիպել լրագրողների և լուսանկարիչների աչքերից։
Լուսանկարիչները ֆիքսել են նաև կադրը, թե ինչպես է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալը ամաչելով հեռացնում աչքերը, երբ Մակրոնը և նախարարը ողջունում են միմյանց:
Մադամ Ֆիգարոն՝ ֆրանսիական ամսագիրը, այն անվանել է «հետաքրքիր համբույր»՝ նշելով, որ նախարարը «հստակ գիտի, թե ինչպես ստիպել մարդկանց խոսել իր մասին»:
Պարբերականը գրել է. «Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո լարվածությունը թուլացավ՝ տեղը զիջելով էյֆորիային։
Ուրախության պահին սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան և նախագահ Էմանուել Մակրոնը համբուրվեցին։ Այդ համբույրը իսկական իրարանցում առաջացրեց»։