VK-ի և Telegram-ի հիմնադիր, ռուս աշխարհահռչակ ծրագրավորող և գործարար Պավել Դուրովը հայտարարել է, որ ունի 100 երեխա աշխարհի 12 երկրում։ Իր ալիքում Դուրովը խոստովանել է, որ 15 տարի առաջ ընկերոջ խնդրանքով դարձել է սերմնահեղուկի դոնոր։
«Նա ասաց, որ ինքն ու իր կինը պտղաբերության խնդիրների պատճառով չեն կարող երեխա ունենալ, և ինձ խնդրեց, որ կլինիկայում սերմնահեղուկ նվիրեմ, որպեսզի նրանք երեխա ունենան: Ես ծիծաղեցի այնքան ժամանակ մինչև հասկացա, որ նա լիովին լուրջ է», - գրել է Դուրովը։
Ավելի ուշ կլինիկայի բժիշկը գործարարին ասել է, որ սերմնահեղուկ նվիրելը իր քաղաքացիական պարտքն է, քանի որ որակյալ դոնորական նյութը շատ քիչ է։ Դուրովն ասել է, որ «IVF» կլինիկայում դեռ պահպանվում է իր նյութը, որը կարող է օգտագործվել բեղմնավորման համար։ Դուրովը նախատեսում է գաղտնազերծել իր գենետիկ կոդը, որպեսզի իր կենսաբանական երեխաների համար ավելի հեշտ լինի գտնել միմյանց։