Ժամանց

Մահացել է տիրամիսուի ստեղծողը

Իտալիայում 82 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հրուշակագործ Ռոբերտո Լինգուանոտոն, որը հայտնի է որպես տիրամիսու քաղցրավենիքի դասական բաղադրատոմսի հեղինակ: Այդ մասին հայտնել է «Corriere della Sera» թերթը։ 

Ռոբերտո Լինգուանոտոն ստեղծել է դասական տիրամիսուի բաղադրատոմսը մասկարպոնե պանրով Տրևիզոյի «le Beccherie» ռեստորանում իր աշխատանքի ընթացքում: Դա տեղի է ունեցել 1960-ականներին։ Ինչպես պատմել է հրուշակագործը, աղանդերը ստացվել է սխալի շնորհիվ։ Վանիլային պաղպաղակ պատրաստելու ժամանակ նա պատահաբար ամանի մեջ ձու և շաքար է ավելացրել:  Այսպիսով, նա փոխարինել է դեղնուցներից, շաքարից և գինուց պատրաստված զաբալոնե աղանդերը, ինչպես դա անում էին ռեստորանում մինչ այդ։