Ժամանց

Սնուփ Դոգը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի ջահակիրը

Ամերիկացի ռեփեր և դերասան Սնուփ Դոգը կդառնա 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ջահակիրը։ Նա ամառային խաղերի խորհրդանիշներից մեկը կտանի ուրբաթ օրը բացման արարողությանը: Այս մասին հայտնում է AFP-ն։

Հստակեցվում է, որ իր առաքելությունը կկատարի Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Եվ հետո նա կաշխատի Օլիմպիական խաղերում ամերիկյան NBC հեռուստաալիքի համար:

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: