Իսպանիայում տուրիստական հայտնի Մայորկա կղզում տեղի բնակիչները ցույց են անցկացրել ընդդեմ զբոսաշրջության։ Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 20.000 մարդ։ Կազմակերպիչները նշում են, որ ցուցարարները մոտ 50.000 են եղել:
«Զանգվածային զբոսաշրջությունը դժվարություններ է ստեղծում տեղացիների համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ ապրել իրենց կղզում, քանի որ զբոսաշրջության հետևանքով բնակարանների գները բարձր են: Զբոսաշրջիկները լցնում են լողափերը և ամռանը ծանրաբեռնում հանրային ծառայությունները», - ասել է ցույցի կազմակերպիչներից մեկը: