Ժամանց

«Արգելված քաղաք»-ի ներսում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Պեկինում գտնվող «Արգելված քաղաքը» Չինաստանի այցեքարտերից մեկն է։ Այն 600 տարվա վաղեմության պալատ է, որտեղ ապրել են 24 չին կայսրերը։ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հրավերով Հայաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բլոգերներին հնարավորություն տրվեց այցելել նաև աշխարհահռչակ «Արգելված քաղաք»։ Արգելված քաղաքը Մինգ և Ցին դինաստիաների ժամանակ եղել է կայսերական պալատ, իսկ անվանումը ձեռք է բերել, քանի որ արգելված է եղել սովորական ժողովրդի համար և ծառայել է կայսրերի ու նրանց ընտանիքների համար նստավայր։ 

«Արգելված քաղաքում» շինությունները հիմնականում դեղին գույն ունեն։ Տեղացիները պատմում են, որ դեղինը չինական մշակույթում կապված է կայսեր հետ և ներկայացնում էր գերագույն իշխանությունը: «Արգելված քաղաք»-ն ունի 9999 սենյակ: Ներսում կան այգիներ, տաճարներ, անձրևաջրերի հավաքման հսկայական տարաներ, զանազան քանդակներ, գործում է նաև պալատական թանգարանը:

Արգելված քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Քաղաքը տեսնելու համար հերթեր են գոյանում, քանի որ աշխարհի տարբեր մասերից հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Չինաստան։ 

Radar Armenia-ի թղթակիցը հետաքրքիր կադրեր է ֆիքսել «Արգելված քաղաքից»։