Մարդ կարող է բարելավել ուղեղի աշխատանքը՝ սննդակարգում ավելացնելով օմեգա-3, B վիտամիններ, ճարպաթթուներ և ֆոլաթթու։ Արժե ավելի շատ ուտել ծովամթերք, հատապտուղներ, օրական 300-400 գրամ կանաչի և մինչև 100 գրամ ընկույզ:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է նյարդաբան Ալեքսանդր Եվդոկիմովը։
«Ընդհանուր առմամբ, ուղեղը էներգիայի առումով մեր մարմնի ամենաշատ սպառող օրգանն է, ուստի սնունդը, որն ապահովում է նրան էներգիա, միկրոէլեմենտներ, վիտամիններ և այլն, անկասկած, մեծ դեր կունենա նրա աշխատանքի մեջ... Այն ամենը, ինչը խթանում է արյան շրջանառության համակարգի լավ աշխատանքը, կարող է բարելավել նաև ուղեղի աշխատանքը։ Մենք պետք է ընդունենք բավարար քանակով օմեգա-3, ճարպաթթուներ, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու», - ասել է Եվդոկիմովը:
Նրա խոսքով, շատ օգտակար նյութեր կան ծովամթերքի, կանաչեղենի, ընկույզի մեջ։ Խորհուրդ է տրվում ավելի շատ կանաչի ավելացնել ձեր սննդին. օրական մինչև 300-400 գրամը համարվում է բարձր խոլեստերինի և անոթների խցանման լավ կանխարգելում: Բացի ճարպաթթուներից, ընկույզը պարունակում է օգտակար միկրոէլեմենտներ, դուք կարող եք օրական ուտել մինչև 100 գրամ, ասել է նա։