Ժամանց

Չինական մեծ պատի հմայքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայաստանում Չինաստանի դեսպանատան հրավերով մի խումբ լրագրողներ ու բլոգերներ այցելել են Չինաստան։ Այցի շրջանակներում ծրագրի մասնակիցները, մեկ շաբաթ գտվելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, այցելում են երկրի տեսարժան վայրեր, ծանոթանում երկրի մշակույթին ու ավանդույթներին։ Այցը նպատակ ունի խթանել հայ-չինական կապերը՝ ամրապնդելով և ակտիվացնելով երկու երկրների զբոսաշրջությունն ու բարեկամությունը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների և բլոգերների առաջին այցը եղել է Չինաստանի խորհրդանիշը համարվող չինական Մեծ պատ։

Ինչպես տեղացիներն են ասում, ով այցելել է Չինաստան, բայց չի տեսել չինական Մեծ պատը, չի եղել Չինաստանում։ 

Չինական պատը կամ պարիսպը Չինաստանի և աշխարհի ամենահայտնի վայրերից է, որի երկարությունը շուրջ 21 կմ է։ Պարիսպը բազմաթիվ ճյուղավորումներ ունի, որտեղից էլ գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Զբոսաշրջիկները հերթ են կանգնում չինական պատին մոտենալու, լուսանկարվելու համար։ Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում այստեղ։ Չինական պարիսպն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

Radar Armenia-ի թղթակցի ֆոտոռեպորտաժը չինական Մեծ պատ այցից։