Ժամանց

Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը

Գերմանիայի բնակչության 27%-ին չի հետաքրքրում Եվրոպայի 2024 թվականի տնային առաջնությունը․ հայտնում է ARD հեռուստաընկերությունը: Հարցման արդյունքներով՝ բնակիչների 48%-ը ասել է, որ շատ է հետաքրքրված Եվրո - 2024-ով, իսկ 28%-ը՝ ավելի քիչ:

Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը: Մրցաշարի եզրափակիչ փուլին կմասնակցի 24 հավաքական:

Հանդիպումները կկայանան 10 տարբեր քաղաքի 10 մարզադաշտում: Գերմանիայի ազգային հավաքականը A խմբում կխաղա Շվեյցարիայի, Հունգարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ:

Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը եզրափակչում 1:1 հաշվով հաղթել է Անգլիայի հավաքականին (3: 2, 11մ):).

Գերմանիայի հավաքականը 6 անգամ դուրս է եկել Եվրո-ի եզրափակիչ, որոնցից 3-ում հաղթել է: