Ժամանց

Մեսսին գովազդել է «Վատ տղաները 4» ֆիլմը

Լիոնել Մեսսին գովազդել է «Վատ տղաները 4» ֆիլմը Ուիլ Սմիթի հետ:

Արգենտինացի ֆուտբոլիստը հայտնվել է ֆիլմի կարճ գովազդային հոլովակում։ Տեսանյութում Մեսսին մոտեցել է Ուիլ Սմիթին և Մարտին Լոուրենսին, որոնք պատրաստվում էին հարվածել ֆուտբոլի գնդակին, և հարվածել է նրանց փոխարեն:

Ուիլ Սմիթի մասնակցությամբ «Վատ տղաները 4» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 7-ին, թրեյլերը հասանելի է հղումով: Ռեժիսորներն են Բիլալ Ֆալլան և Ադիլ էլ Արբին, ովքեր նկարահանել են «Վատ տղաները ընդմիշտ»-ը: