Ժամանց

Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ

Բրազիլիայի Կոպակաբանա լողափում ավելի քան 1.6 միլիոն մարդ է մասնակցել Մադոննայի անվճար համերգին:

Հանդիսատեսի թվաքանակի առումով երգչուհին նոր ռեկորդ է սահմանել:

Չնայած շոգին, մարդիկ հավաքվել են մասնակցելու երգչուհու համաշխարհային շրջագայության ավարտին:

Շատերը ժամերով կամ նույնիսկ օրերով կանգնած են եղել այնտեղ:

Գիշերային շոուի ժամանակ ջերմաստիճանը մոտ 27 աստիճան Ֆարենհայթ է եղել: