Ժամանց

«Երազում եմ ստեղծել իմ սեփական շքեղ ապրանքանիշը». Հեմիլթոն

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը պատմել է, թե ինչով է ցանկանում զբաղվել մարզական կարիերան ավարտելուց հետո․

«Ես հասկանում եմ, որ չեմ կարող հավերժ մրցել ... երբ կանգնեմ, խոսափողը դեն նետեմ, երջանիկ կլինեմ։

Ամենամեծ խնդիրն այն է, որ ուզում եմ ամեն ինչ անել: Ես շատ հավակնոտ եմ։ Բայց ես հասկանում եմ, որ կան բաներ, որոնք հիմա անհնար է անել։ Ինչ-որ բանում վարպետ դառնալու համար պահանջվում է 10․000 ժամ: Ես դա արեցի ավտոսպորտում: Բայց տիրապետելու այն ամենին, ինչ ես ուզում եմ, պարզապես բավարար ժամանակ չկա:

Ես մտածում եմ զբաղվել կինոյով և նորաձևությամբ... Անկեղծ ասած՝ երազում եմ ստեղծել իմ սեփական շքեղ ապրանքանիշը: Չգիտեմ՝ հնարավոր է դա անել մեր ժամանակներում։ Բայց ես մտածում եմ այդ մասին», - ասել է «Մերսեդեսի» պիլոտը «GQ»-ին տված հարցազրույցում։