Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստի հետ կապված սկանդալից հետո Adidas-ը հագուստ կպատրաստի Mercedes թիմի մրցարշավորդների համար:
Մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Adidas-ը 2027 թվականից այլևս չի լինի Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստի պաշտոնական մատակարարը: Սակայն սպորտային ապրանքներ արտադրողը, ամենայն հավանականությամբ, արդեն փոխարինող է գտել։ Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, Adidas-ը 2025 թվականից կհամալրի «Ֆորմուլա 1» - ի Mercedes-ի թիմը:
Այժմ Mercedes-ի վարորդները համազգեստ են ստանում Puma-ից և Tommy Hilfiger-ից։ Այս պայմանագրերի ժամկետը շուտով կլրանա և չի երկարաձգվի:
Մատակարարին փոխելու որոշումը կարող է լինել այն պատճառով, որ ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Mercedes-ից հեռացել է Ferrari: Աշխարհի յոթակի չեմպիոնը սերտորեն համագործակցել է Tommy Hilfiger ապրանքանիշի հետ և նույնիսկ թողարկել է նորաձևության սեփական հավաքածուն:
Նախնական տվյալներով՝ Adidas- ի և Mercedes-ի միջև գործարքի արժեքը կկզամի տարեկան մոտ 10 մլն եվրո: Mercedes-ում առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել այդ կապակցությամբ։