Ժամանց

Շվարցենեգերը վիրահատությունից հետո լուսանկար է հրապարակել և շնորհակալություն հայտնել

Մի քանի օր առաջ 76-ամյա Առնոլդ Շվարցենեգերը հայտնել էր, որ սրտի կարդիոստիմուլյատորի (ռիթմավարի) տեղադրման վիրահատության է ենթարկվել։ «Տերմինատորի» աստղի երկրպագուները խիստ անհանգստացած են նրա առողջական վիճակով, ուստի ակտիվորեն մեկնաբանություններ են գրում սոցիալական ցանցերում՝ դերասանի ինքնազգացողության մասին հարցերով:

Իր բլոգում Շվարցենեգերը լուսանկար է հրապարակել և պատմել, թե ինչպես է իրեն զգում վիրահատությունից հետո: Ըստ ամենայնի, սարքի տեղադրումից հետո արտիստի ուժերը երկու անգամ շատացել են, քանի որ դուրս գրվելուց ընդամենը մի քանի օր անց նա վերադարձել է աշխատանքի։

«Շնորհակալություն։ Այնքան շատ ջերմ և բարի հաղորդագրություններ՝ ամբողջ աշխարհից»,- Շվարցենեգերը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

Նա պատմել է, որ սարքն աշխատում է մարտկոցներով և օգտագործվում է սրտի ռիթմը կարգավորելու համար: Դերասանի խոսքով՝ սարքը ոչ մի կերպ չի խանգարի իր ակտիվ կենսակերպին։ Ավելին, արդեն ապրիլին Շվարցենեգերը կսկսի նոր նախագծի նկարահանումները։