Ժամանց

Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կենդանի մարդուն խոզի երիկամ են փոխպատվաստել

Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կենդանի մարդուն խոզի երիկամ են փոխպատվաստել: Խոզի երիկամներ մինչ այս փոխպատվաստվել էին ուղեղի մահով մարդկանց, որոնք չէին կարող դրան համաձայնություն տալ։ Այժմ դրանք փոխպատվաստել են մարդու, որը գտնվում էր երիկամների հիվանդության վերջնական փուլում։

Եզակի վիրահատությունը կատարել են Բոստոնի Մասաչուսեթսի հիվանդանոցի բժիշկները։ Փոխպատվաստումից առաջ խոզի օրգանը գենետիկորեն ձևափոխվել է խոզի որոշ գեների հեռացման և մարդու գեների ներդրման միջոցով: Ամբողջ գործողությունը տևել է 4 ժամ: Եթե երիկամը ադապտացվի, նման ընթացակարգերը կարող են լինել առաջընթաց փոխպատվաստման մեջ և աշխարհում օրգանների պակասի խնդրի լուծում: Ենթադրվում է, որ ապագայում գենետիկորեն ձևափոխված խոզերից օրգաններ ստանալը կդառնա սովորական պրակտիկա: Ինչպես հայտնում են բժիշկները, 62-ամյա պացիենտ Ռիկ Սուլեյմանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում և շուտով դուրս կգրվի հիվանդանոցից: