Ժամանց

«Telegram»-ը գնահատվել է «30 մլրդ դոլար և ավելի» պոտենցիալ ունեցող հավելված

«Telegram»-ը IPO-ից առաջ նախնական գնահատվել է «30 մլրդ դոլար և ավելի» պոտենցիալ ունեցող հավելված։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում պատմել է մեսենջերի հիմնադիր և սեփականատեր Պավել Դուրովը։

Նման գնահատական են տվել պոտենցիալ ներդրողները, այդ թվում՝ տեխնոլոգիական հիմնադրամները, որոնք ցանկանում են գնել ընկերությունը։ Բայց Դուրովը բացառել է մեսենջերի վաճառքի հնարավորությունը, քանի դեռ ուսումնասիրվում է դրա IPO տարբերակը։

«Մենք IPO - ն դիտարկում ենք որպես Telegram-ի արժեքի հասանելիությունը ժողովրդավարացնելու միջոց», - ասել է Դուրովը։

Մեսենջերի լսարանը հասել է ամսական 900 մլն ակտիվ օգտատերերի։ Դուրովի խոսքով՝ Telegram-ի հասույթը, որում երկու տարի առաջ ներդրվել են պրեմիում հաշիվներ և գործարկվել են գովազդներ, այժմ կազմում են «հարյուր միլիոնավոր դոլարներ»: Telegram-ը, ըստ Դուրովի, կարող է շահութաբեր դառնալ եթե ոչ 2024-ին, ապա հաջորդ տարի:

Financial Times -ի երկու աղբյուր կարծում են, որ Telegram-ը, ամենայն հավանականությամբ, ձգտելու է ցուցակվել ԱՄՆ-ում, երբ ընկերությունը դառնա շահութաբեր, իսկ շուկայական պայմանները՝ բարենպաստ: Ինքը՝ Դուրովը, հրաժարվել է խոսել IPO-ի ժամկետների և հնարավոր հարթակի մասին, բայց նշել է, որ Telegram-ը «ուսումնասիրել է մի քանի տարբերակ»: