Ժամանց

Հրատարակվել է Գաբրիել Գարիսա Մարկեսի անհայտ ձեռագիրը

Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր, կոլումբիացի աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի վերջին վեպը՝ «Հիշելով իմ մելամաղձոտ պոռնիկներն», լույս է տեսել 20 տարի առաջ, սակայն Մարկեսի գրական ժառանգությունը դրանով չի ավարտվել: Նրա մահից հետո՝ 2014 թվականին, անավարտ գործը, որը բաղկացած էր հինգ մասից, որոնց վրա գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրն աշխատում էր իր կյանքի վերջին տարիներին, մնացել էր Տեխասի համալսարանի նրա անձնական արխիվում:

Չորեքշաբթի օրը, այն օրը, երբ Գարսիա Մարկեսը կդառնար 97 տարեկան, հեղինակի որդիների՝ Ռոդրիգոյի և Գոնսալո Գարսիաների կողմից լույս է տեսել նրա անավարտ «Մինչ օգոստոս» վեպը։ Մարկեսի որդիները, սակայն, ընդունում են գրքի նախաբանում, որ Գարսիա Մարկեսը չէր ցանկանում, որ աշխատանքը հրապարակվեր: Մարկեսը պատվիրել էր, որ  իր մահից հետո այդ ձեռագրերը ոչնչացվեն։