Հարցազրույցում Disney-ի ղեկավար Բոբ Իգերը հայտարարել է, որ հանդիսատեսը չի հոգնել Marvel-ի ֆիլմերից։ Նրանց պարզապես չի հերիքում իսկապես որակյալ աշխատանքը:
Իգերի խոսքով ՝ Disney-ում արդեն կրճատել են Marvel Studios նախագծերի թողարկումը։ Սա ներառում է ինչպես կինոնկարներ, այնպես էլ սերիալներ: Ընդհանուր առմամբ, Disney-ի ղեկավարը գոհ է ընկերության ներկայիս զարգացումից։
«Երկրպագուները ցանկանում են հիանալի կինոնկարներ... եթե դրանք փառահեղ լինեն, բոլորը կվայելեն ամեն ինչ: «Օփենհայմերը» հիանալի օրինակ է։ Մենք կրճատել ենք Marvel-ի նախագծերի թողարկումը, ինչպես նրանց նկարահանած ֆիլմերը, այնպես էլ հեռուստաշոուների քանակը: Ես գոհ եմ IP-ից, որը մենք անում ենք»,- ասել է Disney-ի ղեկավարը։
Իգերը նաև հայտարարել է, որ ինքն անձամբ մի քանի անգամ դիտում է ստեղծված բոլոր ժապավենները, ինչպես նաև հետևում է ռեժիսորների, դերասանների և թիմի այլ անդամների աշխատանքին: