Ժամանց

Meta-ն 18 մլրդ դոլար է կորցրել Facebook-ի ու Instagram-ի գլոբալ խափանման պատճառով

Facebook-ը, Instagram-ը և Messenger-ը երեկ գլոբալ խափանման էին ենթարկվել, որի պատճառով օգտատերերը չեն կարողացել մուտք գործել իրենց հաշիվներ, ուղարկել կամ ստանալ հաղորդագրություններ, տեսնել վերջին գրառումները:

«Meta» մայր ընկերությունը, որը գլխավորում է Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, կորցրել է իր շուկայական արժեքի 1,5%-ը, քանի որ բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել։ 3,98 միլիարդ օգտատերերի մի մասն ամբողջ աշխարհում չի կարողացել մուտք գործել սեփական օգտահաշիվներ: Խափանման արդյունքում կրած վնասի արժեքը, ըստ գնահատումների, կազմել է 18 միլիարդ դոլար: Ըստ ֆինանսական հարթակների՝ Մարկ Ցուկերբերգի կարողությունն իր հերթին նվազել է 3 մլրդ դոլարի չափով։