Ժամանց

Rolls-Royce-ը ներկայացրել է իր նոր ինդիվիդուալ մոդելը՝ համալրված BMW-ի 600 ձաիուժանոց շարժիչով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Rolls-Royce ընկերությունը ցուցադրել է Arcadia Droptail եզակի նախագիծը, որը ստեղծվել է իր հաճախորդներից մեկի անհատական պատվերով: Մեքենան առանձնանում է անսովոր դիզայնով՝ թափքում և սրահում փայտի օգտագործմամբ, ինչպես նաև կարող է պարծենալ պատմության մեջ ամենաբարդ Rolls-Royce ցիֆերբլատով ժամացույցով. մոդելի ստեղծման համար պահանջվել է երկու տարի։

Rolls-Royce Arcadia Droptail-ը նախագծված է հանգիստ, բաց գույներով, որոնք համապատասխանեցվել են փայտե կարծր վահանակներին: Նշվում է, որ 233 փայտե տարրերի տեղադրման համար պահանջվել է մոտ 8000 ժամ:

«Այս մեքենան անհատական ոճի ամենաճշգրիտ արտահայտությունն է, որը երբևէ ստեղծվել է Coachbuild ստորաբաժանման կողմից», - նշում են ավտոմեքենայի ստեղծողները:

Հիշեցնենք, որ Rolls-Royce Droptail-ը ներկայացվել էր 2023 թվականի օգոստոսին։ Մեքենան ունի 6,75 լիտրանոց V12 շարժիչ, որը ստեղծվել է BMW N74 ուժային համակարգի հիման վրա՝ 600 ձիաուժ հզորությամբ։ Ընդհանուր առմամբ, Rolls-Royce - ը կկառուցի Droptail - ի ընդամենը չորս օրինակ, իսկ Arcadia-ն դրանցից երրորդն է: