Ժամանց

Warner Bros-ը և Paramount-ը դադարեցրել են միավորման բանակցությունները

Կինո և մեդիաարդյունաբերության գիգանտներ Warner Bros. Discovery-ը և Paramount Global-ը դադարեցրել են հնարավոր միավորման մասին խոսակցությունները: Այդ մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ հնարավոր միաձուլման արդյունքում Paramount Global-ին պատկանող CBS News-ը կարող է միավորվել Warner Bros. CNN հեռուստաալիքին։ Դրանց հիման վրա նախատեսվում էր ստեղծել համաշխարհային լրատվական կենտրոն։

CNBC-ի աղբյուրները նշում են, որ Skydance Media-ն, որը պատկանում է ամերիկացի պրոդյուսեր Դեյվիդ Էլլիսոնին, դեռ հետաքրքրված է Paramount-ի գնմամբ։ Comcast Corp. մեդիա ընկերությունը շահագրգռված չէ Paramount-ի ակտիվները գնելով, սակայն դիտարկում է առևտրային գործընկերության հնարավորությունը, ինչպիսին է Peacock և Paramount+ հոսքային ծառայությունների միաձուլումը: